Thursday, March 8, 2012

Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճել է 6.4%-ով

1in.am. 8-3-2012- Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականի ընթացքում գրանցվել է 16,706 ամուսնություն: Սակայն դրանցից 3188-ը ավարտվել է ամուսնալուծությամբ: Ընդ որում՝ 2010 թվականի համեմատ, 2011 թվականի հունվար-դեկտեմբերին ամուսնալուծությունների թիվն աճել է 6.4%-ով: Ամուսնալուծությունների թվով առաջին տեղում է Երևանը՝ 1465: Ամուսնալուծության ամենաքիչ դեպքերը գրանցվել են Վայոց ձորի մարզում՝ 43: Մյուս մարզերից Լոռիում՝ 438, Շիրակում՝ 239, Կոտայքում՝ 225, Արմավիրում՝ 201, Արարատում՝ 189, Սյունիքում՝ 121, Գեղարքունիքում՝ 118 , Արագածոտնում՝ 77, Տավուշում՝ 72:

No comments: