Tert.am. 13-3-2012-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անակնկալ հանդիպում է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեյվիդ Պատրեուսի հետ, հայտնում է «Թարաֆ»-ը:
Զրույցի առանցքում եղել են զարգացումները Սիրիայում և Իրաքում, սակայն հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Պատրեուսն այս պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ Անկարա էր այցելել անցյալ տարվա հուլիսին:
Անկարայում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Քրդական բանվորական կուսացության հիմնախնդիրը: Երկօրյա այցի ընթացքում ԿՀՎ ղեկավարը հանդիպել է նաև Թուրքիայի Ազգային Հետախուզության վարչության պետ Հաքան Ֆիդանի հետ:
«Հանդիպման ընթացքում խոսել են երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային հարցերից և որոշել առաջիկա ամիսներին ավելի սերտորեն համագործակցել այդ հարցերում», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment