Wednesday, March 14, 2012

Իրանն արցախյան հակամարտությանը երբեք չի դիտարկել կրոնական տեսանկյունից. դեսպան

HayNews.am. 14-3-2012- Տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում մեծ է նաև Հայաստանի դերը: Այս մասին Regnum գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղաիյանը: Խոսելով Իրանի համար Հայաստանի նշանակության մասին` դիվանագետը նշել է. «Մեզ համար բոլոր հարևան երկրներն` այդ թվում նաև Հայաստանը, մեծ նշանակություն ունեն: Իրանի նպատակն է տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն պահպանելը: Այս կտրվածքով մեծ է նաև Հայաստանի դերը»: Հարցին` լինելով Իսլամական կոնֆերանսի ծանրակշիռ անդամ, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի փորձերը` այդ կառույցում բարձրացնել արցախյան հակամարտության հարցն` դրան վերագրելով կրոնական բնույթ, Ալի Սաղաիյանը պատասխանել է. «Մենք ոչ մի կերպ չենք ընդունում այդ մոտեցումը: Իրանն արցախյան հակամարտությունը երբեք չի դիտարկել կրոնական պրիզմայքով: Մեր այդ մոտեցումը չի փոխվի»:

No comments: