Wednesday, March 14, 2012

Սարկոզիի հայտարարությունները վտանգավոր են. Էրդողան

Tert.am. 13-3-2012-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամների» հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին Ստամբուլում: Այսօր թուրքական խորհրդարանում ունեցած իր ելույթում Էրդողանը դարձյալ կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում: «Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի Սիրիայում բռնությունների դադարեցման հարցում և քաղաքական բանակցությունների համար ուղիներ գտնի»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանն իր ելույթում չի մոռացել նաև Ֆրանսիայի նախագահին: «Նիկոլա Սարկոզին 1915 թվականի իրադարձությունները նախընտրական հարց էլ եթե դարձնի, մեզ համար դա ռասիզմի դրսևորում է: Ֆրանսիայի սահմանադիր խորհուրդը թեև ուղղեց պատմական սխալը, սակայն դրանից հետո Սարկոզին ավելի վտանգավոր կեցվածք ընդունեց: Սարկոզիի` օտարների հասցեին սպառնալից հայտարարությունները շատ վտանգավոր են: Ֆրանսիայի կողմից այլատյացության նման դրսևորումներն ուղղակի ամոթալի են», - ասել է նա:

No comments: