Tert.am. 16-3-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հանդիպում է ունեցել անակնկալ այցով Անկարա ժամանած` պաղեստինական «Համաս» խմբավորման առաջնորդ Խալիդ Մեշալի հետ:
Երկու ժամ տևած հանդիպումն անցել է փակ դռների հետևում, և ըստ պաշտոնական տեղեկատվության` քննարկվել է իրադրությունը Մերձավոր Արևելքում:
Հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել` Խալիդ Մեշալի Թուրքիա տեղափոխվելու եւ կառավարությունից նյութական աջակցություն ստանալու մասին, սակայն փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հերքել էր այդ լուրերը:
«Խալիդ Մեշալի` Թուրքիայում ապրելու վերաբերյալ չկա ոչ մի որոշում։ Թուրքական կառավարությունից կամ ուրիշ որևէ աղբյուրից նյութական օգնության տրամադրվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment