Saturday, March 17, 2012

Ըստ քաղաքագետ Հ. Հովհաննիսյանի` Հայաստանում չկա ինքնուրույն քաղաքական ուժ

Panorama.am. 17-3-2012-Անդրադառնալով քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե այն կուսակցությունը, որի ցուցակում ինքն ընգրկված է, ռուսամետ քաղաքական ուժ է, իսկ մյուսները արևմտամետ են` «Голос Армении»-ն գրում է, որ Հայաստանում ձևավորված քաղաքական ուժերը և կուսակցությունները առաջին հերթին պետք է լինեն հայամետ, այլապես կարելի է հանգել այն եզրակացության, որ մենք ընդհանրապես չունենք ինքնուրույն քաղաքական ուժեր, այլ միայն ռուսական, արևմտյան, ամերիկյան կամ այլ շահեր ներկայացնող գործակալներ: «Հետաքրքիր է, իսկ ԲՀԿ-ում համամի՞տ են իրենց քաղաքագետի այն գաղափարի հետ, թե Հայաստանում գործող քաղաքական կուսակցություններն ընդամենը դրսի ուժերի գործակալներն են»,-հարցնում է թերթը:

No comments: