Saturday, March 17, 2012

Թուրքիան կոչ է արել իր քաղաքացիներին վերադառնալ Սիրիայից և փակել է դեսպանությունը

Tert.am. 16-3-2012- Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ մարտի 22-ին փակելու է դեսպանատունը Սիրիայում, սակայն շարունակելու է գործել Հալեպի հյուպատոսարանը: Թուրքական կառավարությունը Սիրիայում գտնվող թուրքերին կոչ է արել վերադառնալ Թուրքիա: Թուրքական իշխանությունները նաև տեղեկացնում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում ևս 1000 սիրիացի հատել է թուրքական սահմանը: Այսպիսով Թուրքիայում գտնվող սիրիացիների ճամբարներում փախստականների թիվը գերազանցել է 17 հազարը: Վերջին փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են, սակայն նրանց մեջ նաև վիրավոր զինվորներ կան: Նրանց մեծ մասը թուրքական սահմանից 60 կմ հեռավորությամբ գտնվող Իդլիբ քաղաքից են, որտեղ վերջին օրերին արյունալի մարտեր են կառավարական ստորաբաժանումների և ընդդիմադիր ուժերի միջև:

No comments: