Monday, October 29, 2012

Մեկնարկել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղության ամրապնդմանն ուղղված ԵՄ ծրագրի երկրորդ փուլը

News.am. 29-10-2012- Մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ քաղաքացիական հասարակության ծրագրերի երկրորդ փուլը, որի նպատակը ԼՂ հակամարտության գոտում խաղաղության ամրապնդումն է: Այս մասին, ինչպես հայտնում են ԵՄ հարեւանության տեղեկատվական կենտրոնից, նշված է Վրաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված եվրոպական գործընկերությունը դա 2009-ին մեկնարկած ծրագրի շարունակությունն է կայունության կարծիքի շրջանակներում, որը նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքագետների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ ակտիվ երկխոսության հաստատմանը: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված եվրոպական գործընկերությունը 5 եվրոպական հասարակական կազմակերպությունների կոնսորցիում է, որը ձգտում է աշխատել Հարավային Կովկասում իր գործընկերների հետ՝ տարբեր խաղաղարար նախագծերի վրա՝ բարելավելու համար շրջանակային պայմանները, որոնք կարող են ազդել ԼՂ խնդրի կարգավորման վրա: Ծրագրի նոր փուլի գործողության ժամկետը 3 տարի է:

No comments: