Panorama.am. 22-3-2012- Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ մարդու իրավունքների քաղաքականության և մարդասիրական հարցերով հանձնակատար Մարկուս Լյոնինգը երեկ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի շնորհած համաներումների կապակցությամբ:
Նա ողջունել է Հ. Ալիևի որոշումը մինչև գարնանային արձակուրդները 62 բանտարկյալների ազատ արձակելու մասին: Նրանցից երկուսը պետք է ազատվեն ավելի վաղ:
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով Ադրբեջանի իշխանություններին էր դիմել ԳԴՀ ԱԳ նախարար Գ. Վեստերվելլեն Բաքու կատարած իր այցի ընթացքում: Հայտարարության մեջ, միաժամանակ, ափսոսանք է հայտնվում առ այն, որ Ադրբեջանի նախագահը քաջություն չի ցուցաբերել ազատելու բոլոր քաղբանտարկյալներին: Ադրբեջանի նախագահի համար մեծ հնարավորություն կլիներ համաներում շնորհել և հստակորեն հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Հանձնակատարը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց հապաղելու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և պաշտպանել խոսքի ազատության իրավունքը:
ԳԴՀ ԱԳՆ մամլո հաղորդագորթյան մեջ նշվում է, որ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ` տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ ազատազրկման մեջ իրենց երկրում ազատության և ժողովրդավարության համար պայքարելու պատճառով: 55 հոգի ազատ են արձակվել բանտերից, որոնցից երկու քաղբանտարկյալներ 2011թ. ապրիլի 2-ի բողոքի երթի մասնակիցներ են:
Մ. Լյոնինգը եզրահանգում է, որ համաներման սպասելիքները չեն արդարացել, քանի որ դիտորդների ենթադրությամբ` 2011թ. ապրիլի 2-ի ցույցի 13 մասնակիցներից եթե ոչ բոլորը, ապա գոնե շատերը պետք է ազատ արձակվեին:Friday, March 23, 2012
ԳԴՀ Մարդու իրավունքների հանձնակատար. Ադրբեջանի նախագահը քաջություն չի ցուցաբերել ազատելու բոլոր քաղբանտարկյալներին
Panorama.am. 22-3-2012- Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ մարդու իրավունքների քաղաքականության և մարդասիրական հարցերով հանձնակատար Մարկուս Լյոնինգը երեկ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի շնորհած համաներումների կապակցությամբ:
Նա ողջունել է Հ. Ալիևի որոշումը մինչև գարնանային արձակուրդները 62 բանտարկյալների ազատ արձակելու մասին: Նրանցից երկուսը պետք է ազատվեն ավելի վաղ:
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով Ադրբեջանի իշխանություններին էր դիմել ԳԴՀ ԱԳ նախարար Գ. Վեստերվելլեն Բաքու կատարած իր այցի ընթացքում: Հայտարարության մեջ, միաժամանակ, ափսոսանք է հայտնվում առ այն, որ Ադրբեջանի նախագահը քաջություն չի ցուցաբերել ազատելու բոլոր քաղբանտարկյալներին: Ադրբեջանի նախագահի համար մեծ հնարավորություն կլիներ համաներում շնորհել և հստակորեն հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Հանձնակատարը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց հապաղելու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և պաշտպանել խոսքի ազատության իրավունքը:
ԳԴՀ ԱԳՆ մամլո հաղորդագորթյան մեջ նշվում է, որ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ` տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ ազատազրկման մեջ իրենց երկրում ազատության և ժողովրդավարության համար պայքարելու պատճառով: 55 հոգի ազատ են արձակվել բանտերից, որոնցից երկու քաղբանտարկյալներ 2011թ. ապրիլի 2-ի բողոքի երթի մասնակիցներ են:
Մ. Լյոնինգը եզրահանգում է, որ համաներման սպասելիքները չեն արդարացել, քանի որ դիտորդների ենթադրությամբ` 2011թ. ապրիլի 2-ի ցույցի 13 մասնակիցներից եթե ոչ բոլորը, ապա գոնե շատերը պետք է ազատ արձակվեին:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment