Saturday, March 10, 2012

Նաթանյահուն խոսել է Իրանին հարվածելու ժամկետի մասին

«Լրագիր» 9-3-2012- Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է Իրանին հարվածելու մոտավոր ժամկետ, գրում է lenta.ru-ն: Նա նշել է, որ խոսքը ամիսների մասին է: «Մենք վայրկյանաչափով չենք կանգնելու եւ սպասենք: Խոսքը օրերի եւ շաբաթների մասին չէ, սակայն ոչ էլ տարիների: Հարվածի արդյունքում պետք է ոչնչացվի Իրանի միջուկային զենքը», ասել է վարչապետը: Դրա հետ մեկտեղ, Նեթանյահուն նշել է, որ պատերազմ չի ցանկանում, սակայն կասկած է հայտնել, որ Թեհրանի վրա դիվանագիտական ճնշումը կաշխատի: Նրա խոսքով, այդ հարցում Իսրայելը սխալվելու իրավունք չունի: «Եթե սխալ թույլ տանք եւ չկանխենք Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը, ու՞մ ենք բացատրելու մեր գործողությունները: Պատմաբանների՞ն: Նախորդ եւ ապագա սերուդների՞ն, ովքեր երբեք լույս աշխարհ չեն գա», նշել է Իսրայելի վարչապետը:

No comments: