Tert.am. 9-3-2012- Սիրիայի բանակի այն զորամասերը, որոնց սպայական կազմում սունիների թիվը գերազանցում է ալաուիների թվաքանակը, դադարել են վառելիք և զինամթերք ստանալ, գրում է Le Figaro պարբերականը, հղում կատարելով Սրիրայում իր սղբյուրներին:
Այդ տեղեկատվության համաձայն, Սիրիայի իշխանությունները չեն վստահում` գերազանցապես սունի մուսուլմաններով համալրված ստորաբաժանումներին, մտավախություն ունենալով, որ դրանք կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել: Հենց այդ պատճառով, բոլոր նման ստորաբաժանումները մնում են իրենց տեղակայման վայրերում, և զրկված են դեպի Դամասկոս շարժվելու` նույնիսկ տեսական հնարավորությունից:
Սիրիական ղեկավարության մտավախությունների կիզակետում են նաև ռազմա-օդային ուժերը և ռազմածովային ուժերը, որոնք ավանդաբար համալրվել են սունի սպայական կազմով: Ռազմական օդուժի թռիչքները գրեթե դադարեցված են, քանի որ օդաչուները կարող են դասալքել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 234 սիրիացի զինվոր, դասալքելով հատել է թուրքական սահմանը և ապաստան խնդրել թուրքական իշխանություններից: Նրանցից թվում են նաև` 4 գեներալ, 2 գնդապետ և 1 փոխգնդապետ:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment