News.am. 5-3-2012- Ակնհայտ է, որ Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը դարձել է այդ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մաս: Նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն, այսօր` մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին աջակցում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը խոստացել է ներկայացնել նոր օրինագիծ` Սահմանադրական խորհդի նկատառումները հաշվի առնելով:
Դրա հետ կապված, փորձագետը նշել է, որ մերժված օրինագիծն առաջացրել է Թուրքիայի կողմից մեծ ճնշում, ինչպես նաեւ հակասություններ հենց Ֆրանսիայում: Ըստ նրա` ամեն դեպքում պետք է գիտակցել, որ հարցն այնքան Հայաստանին չէր վերաբերում, ինչքան որ Ֆրանսիայում ներքին քաղաքական դասավորվածությանը, իսկ օրինագծի ընդունման փորձը ազդել է Թուրքիայի դիրքորոշման եւ Հայաստանի շուրջ տեղեկատվության վրա: Ըստ Իսկանդարյանի` Ֆրանսիայում նախագահական ընտրությունները շատ մոտ են, որպեսզի հնարավոր լինի հարցը լուծել այդ կարճ ժամանակում: Հնարավոր են խոշոր քայլեր, սակայն հետագան կախված կլինի այն բանից, թե ով կզբաղեցնի նախագահի պաշտոնը, նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment