Tert.am. 8-3-2012- Մինչ սիրիական կառավարությունը պայքարում է հակակառավարական ակցիաների դեմ, իսկ երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել, երկրի քրդերը հայտարարել են Սիրիայից անջատվելու և «Արևմտյան Քրդստան» հռչակելու մասին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական haber7 կայքը, քրդերը «Արևմտյան Քրդստանի» մայրաքաղաք են հռչակել Աֆրին քաղաքը:
Շրջանի քաղաքների և գյուղերի անունները նոր քարտեզներում սկսել են գրել բացառապես քրդերենով, իսկ Աֆրինի մուտքն ազդարարող վահանակը` քրդերենով և արաբերենով:
«Արևմտյան Քրդստանի» սահմանները, ըստ կայքի, սկսվում են Թուրքիայի հետ 870 կմ երկարությամբ սահման ունեցող Սիրիայի սահմանագծից 50 կմ խորությամբ:
Քուրդ զինյալները, ովքեր Սիրիայում 2001թ. հոկտեմբերի 11-ին սպանված Մեշալ Թեմոյի հետնորդներն են համարվում, փետրվարի 26-ին անջատվել էին սիրիական զորքերից և հայտարարել PKK-ի և Ասադի զորքերի դեմ պայքար սկսելու մասին:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment