Tuesday, March 6, 2012

Թուրքական կառավարությունը բացել է Դերսիմի ցեղասպանության վերաբերյալ արխիվները

Tert.am. 5-3-2012- Դերսիմի ցեղասպանության հետևանքով 19 հարազատներին կորցրած վնասվածք ստացած 83-ամյա Ալի Դողանը, ով դատի է տվել Թուրքիայի նախագահական ապարատին եւ 1 միլիոն լիրայի փոխհատուցում պահանջել, ստացել է առաջին պաշտոնական պատասխանը: Հայցն ընդունվել էր դատարանի կողմից եւ պատասխանելու համար գրություն է ուղարկվել Թուրքիայի նախագահական ապարատին։ Ինչպես տեղեկացնում է Taraf-ը, թուրքիայի նախագահականը պաշտպանությանը պատրաստվելու համար 15 օր ժամանակ է խնդրել, իսկ կառավարությունն արդեն պաշտոնապես բացել է Դերսիմի ցեղասպանությանն վրա լույս սփռող արխիվային հարյուրավոր փաստաթղթեր: Կառավարությունը դատարան է ուղարկել 1826 փաստաթուղթ, այդ թվում 1939 թվականի օգոստոսի 2-ի մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ ցեղասպանությունը շարունակվել է նաեւ 1939 թվականին: «Հունիսի ընթացքում սպանվել է 163 մարդ, 2-ը` վիրավորվել, 85-ը` ողջ-ողջ այրվել են»,-ասված է փաստաթղթում: 1938 թվականի մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ Յըլան սարից փախչելու փորձ կատարած 40 զինյալ եւ 30 երեխա ռմբակոծության են երթարկվել: Դերսիմի տեղականության ընթացքում Ալի Դոլանի մայրը` երկու երեխաների հետ, պապիկը եւ հորեղբայրը մահացել են աքսորի ճանապարհին, իսկ ինքը վնասվածք է ստացել ու փրկվել: Փաստաբան Բարըշ Յըլդըրըմ-ը, ասել է, որ իր ստացված փաստերը վկայում են այն մասին, որ պաշտոնական Անկարան տեղյակ է եղել Դերսիմի իրադարձություններից:

No comments: