Friday, March 23, 2012

Հույները պարտքերը մարելու համար հող կվաճառեն թուրքերին

Tert.am. 22-3-2012- Հունաստանի կուտակած «անասելի» պարտքերն անհրաժեշտ է մարել: MIGnews.com-ի հաղորդմամբ` հունական կառավարությունը կարծում է, որ այս հարցը հնարավոր է գոնե մասամբ լուծել պետական հողատարածքներն ու ձեռնարկությունները վաճառելու միջոցով: Սեփականաշնորհման հունական ծրագրի ղեկավար Պանոս Պրոտոպսալտիսի խոսքով` Հունաստանի 3%-ը հանվել է վաճառքի: Վաճառվում են ոչ միայն հողեր, այլև նավահանգիստներ, օդանավակայաններ ու ավտոմայրուղիներ: Ընդհանուր վաճառքի են հանվել 71 հազ ձեռնարկություն` 3.4 մլրդ քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Հույներն ամենից շատ «օգնությունն» ակնկալում են հարևան Թուրքիայի ներդրողների կողմից, և ոչ եվրոպացի բանկիրների: Այս մասին ուղղակիորեն հայտարարում են նաև հունական բիզնես-էլիտայի ներկայացուցիչները:

No comments: