1in.am. 29-2-2012- «Հեզբոլլահ»–ի քարտուղարի տեղակալ, գեներալ շեյխ Նայիմ Քասեմը չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ Իրանի դեմ ռազմական հարձակում սկսելը կնշանակի կրակի մատնել ողջ Մերձավոր Արևելքը:
Press TV-ն հաղորդում է, որ Քասեմն ասել է, թե Ամերիկան գիտի, որ եթե Իրանում պատերազմ սկսվի, «կհրդեհվի ողջ տարածաշրջանը, և այդ ամենին սահման չի լինի»:
Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Քասեմն ասել է, որ Իսրայելը կարող է պատերազմ սկսել, բայց չգիտի հետևանքների մասին և նաև չգիտի, որ ի վիճակի չի լինելու հաղթահարել դրանք:
Իսրայելի պաշտոնյաները վերջերս ավելի են մեծացնում լարվածությունը` անընդհատ պատերազմական հայտարարություններ անելով և սպառնալով Իրանին՝ վերջինիս միջուկային ծրագրի պատճառով:
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment