Monday, March 5, 2012

Մինսկի խմբի մեծագույն ձեռքբերումը խաղաղության պահպանումն է

HayNews.am. 5-3-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ժակ Ֆորը իր առաջին այցն է կատարել Արցախ: Նրան ուղեկցել են մյուս համանախագահներ Իգոր Պոպովն (ՌԴ) ու Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ): Ըստ «Ռեգնում» գործակալության, Ժակ Ֆորը հայտարարել է. «Չնայած ես նախկինում շատ եմ կարդացել արցախյան հակամարտության մասին, սակայն փաստացի ոչինչ չգիտեմ, ուստի պետք է սովորեմ ու հնարավորինս օգտակար լինեմ ձեզ»: Ռոբերտ Բրադկեն իր հերթին արդյունավետ է համարել իրենց այցը. «Մեր բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են Սոչիում հունվարի 23-ի հանդիպմանը հաջորդած բոլոր հայտարարությունները: Իսկ Արցախում մենք քննարկել ենք նաև շփման գծում ստեղծված իրավիճակը»: Համանախագահներն ընդգծել են, որ Մինսկի խմբի 20 տարվա աշխատանքի մեծագույն ձեռքբերումը Արցախում խաղաղության պահպանումն է ու հավելել, որ հակամարտության վերջնական լուծմանը հասնելու համար դեռ մեծ աշխատանքներ պետք է տարվեն:

No comments: