Tert.am. 5-3-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն Իրան կայցելի: Ինչպես հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը, այցը տեղի է ունենալու Սեուլում (Հարավային Կորեա) մարտի 26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության միջազգային համաժողովից հետո: Համաժողովի հիմնական թեման Իրանի միջուկային ծրագիրն է լինելու:
Գործակալութունն ընդգծում է, որ Էրդողանը համաժողովի ժամանակ առաջարկելու է իրանական կողմի և Իրանի միջուկային խնդրով «վեցյակի»՝ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի հետ բանակցություններ անցկացնել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Եվ եթե համաժողովի ժամանակ այդ հարցի առնչությամբ համաձայնություն ձեռք բերվի, ապա բանակցությունները տեղի կունենան այս տարվա ապրիլից ոչ շուտ:
Համաժողովից հետո Էրդողանն Իրան է այցելելու` այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին համաժողովի արդյունքները ներկայացնելու համար:
ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։ Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:
Նշենք, որ պաշտոնական Թեհրանը վերջերս պարբերաբար հայտարարել է նաև, թե պատրաստ է վերսկսել Իրանի միջուկային խնդրով «վեցյակի» հետ բանակցությունները (Իրանի և «վեցյակի» միջև բանակցություններ տեղի են ունեցել 2010 թ. դեկտեմբերին Շվեյցարիայի Ժնև քաղաքում և 2011թ. հունվարին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում):
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment