Հայաստանի ԱԳՆ-ն մտադիր չէ փակել Սիրիայում ՀՀ դեսպանատունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ մեր երկիրն էլ հետևի աշխարհի մի շարք պետությունների օրինակին և նրանց նման դադարեցնի դիվանագիտական հաստատության աշխատանքները:
«Ես ուղղակի ասում եմ՝ ոչ»,- կարճ պատասխանեց նա:
Հարցին՝ արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն քայլեր ձեռնարկո՞ւմ է սիրիահայերի հայրենիք վերադառնալու գործընթացի ուղղությամբ, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Այդ հարցը չեմ մեկնաբանում»:
Նշենք, որ Սիրիայում իրենց դեսպանատներն արդեն իսկ փակել են եվրոպական մի շարք երկրներ, Կանադան, Սաուդյան Արաբիան ու Թուրքիան:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment