Tert.am. 3-3-2012- ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբավորումը` Carl Vinson միջուկային ավիակրի գլխավորությամբ, գտնվում է Պարսից ծոցում` հաղորդում է vesti.ru-ն:
ԱՄՆ ՌԾՈւ-ի տեղեկատվական ծառայության հաղորդած տեղեկություններով, Իրանի հարավային սահմաների մոտակայքում գտնվող խմբավորման կազմում կան հածանավ և էսմինեց (էսկադրային ականակիր), որոնք համալրված են 1600 կմ գործողության շառավիղ ունեցող 50 Tomahawk հրթիռներով:
Carl Vinson-ի վրա տեղակայված ինքնաթիռները անընդհատ թռիչքներ են իրականացնում:
Ներկայում, Պարսից ծոցում է գտնվում ևս մեկ հրթիռային էսմինեց, որը ներգրավված է ծովահենության դեմ պայքարի գործողություններում, ինչպես նաև 1 դեսանտային նավ:
Արաբական ծովի հյուսիսային հատվածում է գտնվում մեկ այլ ամերիկյան ավիակիր խմբավորում` Abraham Lincoln միջուկային ավիակրի գլխավորությամբ, ևս մեկ հածանավ և հրթիռային էսմինեց: Սպասվում է, որ նույն շրջան շուտով կժամանի Վիրջինիա նահանգի Նորֆոլկ ռազմաբազայից դուրս եկած հրթիռային էսմինեցը:
Արաբական ծովի հյուսիսում են ևս 2 մեծ դեսանտային նավեր, որոնցից մեկը նաև ուղղաթիռակիր է: Հնդկական օվկիանոսի հյուսիսում են 3 սուզանավեր, այդ թվում 154 Tomahawk հրթիռներով համալրված Georgia սուզանավը:Sunday, March 4, 2012
ԱՄՆ-ն Իրանի շուրջ ավիակիր խմբավորումներ է կուտակում
Tert.am. 3-3-2012- ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբավորումը` Carl Vinson միջուկային ավիակրի գլխավորությամբ, գտնվում է Պարսից ծոցում` հաղորդում է vesti.ru-ն:
ԱՄՆ ՌԾՈւ-ի տեղեկատվական ծառայության հաղորդած տեղեկություններով, Իրանի հարավային սահմաների մոտակայքում գտնվող խմբավորման կազմում կան հածանավ և էսմինեց (էսկադրային ականակիր), որոնք համալրված են 1600 կմ գործողության շառավիղ ունեցող 50 Tomahawk հրթիռներով:
Carl Vinson-ի վրա տեղակայված ինքնաթիռները անընդհատ թռիչքներ են իրականացնում:
Ներկայում, Պարսից ծոցում է գտնվում ևս մեկ հրթիռային էսմինեց, որը ներգրավված է ծովահենության դեմ պայքարի գործողություններում, ինչպես նաև 1 դեսանտային նավ:
Արաբական ծովի հյուսիսային հատվածում է գտնվում մեկ այլ ամերիկյան ավիակիր խմբավորում` Abraham Lincoln միջուկային ավիակրի գլխավորությամբ, ևս մեկ հածանավ և հրթիռային էսմինեց: Սպասվում է, որ նույն շրջան շուտով կժամանի Վիրջինիա նահանգի Նորֆոլկ ռազմաբազայից դուրս եկած հրթիռային էսմինեցը:
Արաբական ծովի հյուսիսում են ևս 2 մեծ դեսանտային նավեր, որոնցից մեկը նաև ուղղաթիռակիր է: Հնդկական օվկիանոսի հյուսիսում են 3 սուզանավեր, այդ թվում 154 Tomahawk հրթիռներով համալրված Georgia սուզանավը:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment