Sunday, March 4, 2012

Դավութօղլուն արտահայտվում է սիրիական ընդդիմությանը զինելու օգտին

News.am. 3-3-2012- Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իտալացի իր գործընկերոջ հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Սիրիայի իշխանություններին մեղադրել է մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն հայտարարել է, թե սիրիական կանոնավոր բանակը կոտորած է իրականացնում սեփական ժողովրդի դեմ։ «Սիրիայում ամեն օր մարդկության դեմ հանցանք են իրականացնում։ Հանցանք է նաեւ այն, որ թույլ չի տրվում Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերել»,- նշել է Դավութօղլուն՝ հավելելով, որ անհրաժեշտության կա զինելու սիրիական ընդդիմությանը։

No comments: