Tert.am. 5-3-2012- Թուրքիայում երեկ մոտ 1000 հոգանոց ցույց է կազմակերպվել` ի նշան անհամաձայնության՝ անցյալ շաբաթ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում բացված ցուցապաստառների: Ինչպես տեղեկացնում է Dogan գործակալությունը, ցուցարարների մեջ եղել են լրագրողներ, գրողներ, դերասաններ ու մտավորականներ:
Անցյալ շաբաթ Թաքսիմ հրապարակում անցկացված ցույցի ընթացքում հակահայկական, ֆաշիստական բնույթի ցուցապաստառներ էին եղել:
Իսկ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարներ քայլել են` ռասիզմը դատապարտող պաստառներով և «Կեցցե ժողովուրդների բարեկամությունը», «Թուրքիան թուրքերից բացի այլ բարեկամներ էլ ունի», «Ոչ ֆաշիզմին», «Ատելությունը ձեզ, մարդկայնությունը` մեզ» կարգախոսներով:
Մոտ մեկ ժամ տևած քայլերթից հետո Թաքսիմ հրապարակ հասած ցուցարարների անունից ելույթ է ունեցել լրագրող Յաշար Գյուվենը: «Անցյալ շաբաթ այստեղ «Խոջալուի ցեղասպանության» պատրվակով հայերի և բոլոր ազգերի հասցեին ատելության խոսքեր, սպառնալիքներ, էին տարածվում: Իրական պատճառը, սակայն, Խոջալուն չէր: Կառավարությունը, Ֆրանսիայում հայանպաստ օրինագիծը պատճառ բերելով, հայերի հետ թշնամություն է սերմանում: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, որովհետև մենք թույլ չենք տա: Մենք հայերին մենակ չենք թողնելու: Մենք նրանց չենք հայհոյում, չենք սպառնում: Մեր ձեռքերում ատելություն և վրեժխնդրություն տարածող պաստառներ չկան: Մենք դեմ ենք ֆաշիզմին, ազգայնականությանը, ատելությանն ու շովինիզմին»,-ասել է նա:
Ցույցին մասնակցել է նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մահմուդ Թանալը: Նա հայտարարել է, որ վարչապետը, «վրեժխնդիր լինելու» կոչեր անելով, թշնամանք և պառակտում է սերմանում: «Մենք այստեղ հավաքվելով` խաղաղությունն ենք մատնանշում»,- ասել է նա:Monday, March 5, 2012
Մենք հայերին չենք ատում. հերթական ցույցը Թաքսիմ հրապարակում
Tert.am. 5-3-2012- Թուրքիայում երեկ մոտ 1000 հոգանոց ցույց է կազմակերպվել` ի նշան անհամաձայնության՝ անցյալ շաբաթ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում բացված ցուցապաստառների: Ինչպես տեղեկացնում է Dogan գործակալությունը, ցուցարարների մեջ եղել են լրագրողներ, գրողներ, դերասաններ ու մտավորականներ:
Անցյալ շաբաթ Թաքսիմ հրապարակում անցկացված ցույցի ընթացքում հակահայկական, ֆաշիստական բնույթի ցուցապաստառներ էին եղել:
Իսկ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարներ քայլել են` ռասիզմը դատապարտող պաստառներով և «Կեցցե ժողովուրդների բարեկամությունը», «Թուրքիան թուրքերից բացի այլ բարեկամներ էլ ունի», «Ոչ ֆաշիզմին», «Ատելությունը ձեզ, մարդկայնությունը` մեզ» կարգախոսներով:
Մոտ մեկ ժամ տևած քայլերթից հետո Թաքսիմ հրապարակ հասած ցուցարարների անունից ելույթ է ունեցել լրագրող Յաշար Գյուվենը: «Անցյալ շաբաթ այստեղ «Խոջալուի ցեղասպանության» պատրվակով հայերի և բոլոր ազգերի հասցեին ատելության խոսքեր, սպառնալիքներ, էին տարածվում: Իրական պատճառը, սակայն, Խոջալուն չէր: Կառավարությունը, Ֆրանսիայում հայանպաստ օրինագիծը պատճառ բերելով, հայերի հետ թշնամություն է սերմանում: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, որովհետև մենք թույլ չենք տա: Մենք հայերին մենակ չենք թողնելու: Մենք նրանց չենք հայհոյում, չենք սպառնում: Մեր ձեռքերում ատելություն և վրեժխնդրություն տարածող պաստառներ չկան: Մենք դեմ ենք ֆաշիզմին, ազգայնականությանը, ատելությանն ու շովինիզմին»,-ասել է նա:
Ցույցին մասնակցել է նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մահմուդ Թանալը: Նա հայտարարել է, որ վարչապետը, «վրեժխնդիր լինելու» կոչեր անելով, թշնամանք և պառակտում է սերմանում: «Մենք այստեղ հավաքվելով` խաղաղությունն ենք մատնանշում»,- ասել է նա:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment