Tert.am. 4-3-2012- Ռուսաստանի ամբողջ տարածքում փակվել են ընտրատեղամասերը, և մեկնարկել է ձայների հաշվարկը: Արդեն իսկ մշակվել է ձայների 20 %-ը: Եվ ըստ այդմ` քվեարկության նախնական արդյունքներն ասյպես են բաշխվել Ռուսաստանի նախագահի 5 թեկնածուների միջև. Վլադիմիր Պուտին` 62, 56 %, Գենադի Զյուգանով` 17, 66 %, Պրոխորով` 7, 29 %, Վլադիմիր Ժիրինովսկի` 7, 19 %, Սերգեյ Միրոնով` 3,71 %:
Քվեներից այն կողմ ամեն ինչ զարգանում է սպասված սցենարով: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին, թե այլևս ոչ մի կասկած չկա առաջին փուլում վարչապետի հաղթանակի հարցում: Պուտինի կողմնակիցները նաև Մոսկվայի Մանեժնայա հրապարակ են դուրս եկել` քաջալերելու ընտրությունների առաջատարին: Հրապարակում իր համակիրների առաջ ելույթ ունենալու համար ժամանած Պուտինը բեմում չի կարողացել զսպել արցունքներն ու ելույթի ընթացքում արտասվել է:
Ակնհայտ է, որ երկրորդ փուլ չի լինելու, արձանագրում են ռուսաստանյան լրատվամիջոցները` նշելով, որ առնվազն 3-4 %-ի փոփոխություններ կարող են լինել արդյունքների վերջնական ամփոփումից հետո:
Ընդդիմությունը առայժմ փողոց դուրս չի եղել, սակայն Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը` ի դեմս Զյուգանովի, հայտնել է, որ իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Դեռևս մինչ քվեարկության ավարտը Զյուգանովը հայտարարել էր, թե ինքը չի կարող այդ ընտրությունները «ազնիվ, արդար, արժանապատիվ» համարել:
Որոշ տեղեկություններ կան նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի վրա իրականացված հաքերային հարձակման մասին:
Monday, March 5, 2012
Երկրորդ փուլ չի լինելու. Պուտինը 63%-ից ավելի է ստանում

برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment