Wednesday, March 21, 2012

Սաֆար Աբիևի լեզուն կապ է ընկել է Իրանում. ֆիքսել է իրանական ԶԼՄ-ն

Panorama.am. 20-3-2012- Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի լեզուն կապ է ընկել` մարտի 13-ին Թեհրան կատարած այցի ժամանակ Իսրայելի հետ ստորագրված 1,6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական համաձայնագրի հետ կապված լրագրողների հարցերին պատասխանելիս: Այդ պահը գրանցել են իրանական հեռուստատեսությունները և դարձրել վերջին օրերի օրակարգի նյութ: Այս մասին հայտնում է pia.az կայքը` նշելով, որ այդ հարցում ավելի ակտիվություն է ցուցաբերում իրանական «Սահար» հեռուստաալիքը: «Սահարը» խստորեն քննադատել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին: Մեհդիևին մեղադրելով հրեաների հետ համագործակցելու մեջ` իրանական հեռուստաալիքը հայտնել է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ աշխատում են նրա օգտին: Իրանական հեռուստաալիքը կոշտ վիրավորական արտահայտություններով նվաստացրել է Ադրբեջանի պետական պաշտոնյաներին: «Սաֆար Աբիևի Թեհրան կատարած այցը իրանական մամուլի հիշողության մեջ մնացել է ոչ միայն լրագրողների առաջ նրա շփոթվածությամբ: Նա բանավեճի պատճառ է դարձել նաև Ադրբեջանի շրջված դրոշի առաջ պատվո կեցվածք ընդունելու համար», -հայտնում է pia.az-ը` հիշեցնելով, որ Թեհրանում Սաֆար Աբիևի պաշտոնական ընդունելության ժամանակ Ադրբեջանի դրոշը ձողի վրա տեղադրված է եղել շրջված:

No comments: