1in.am. 4-3-2012- Իրանի ընդդիմությունը պղպջակ էր, որը պայթեց խորհրդարանական ընտրություններին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը`անդրադառնալով երեկ Իրանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որը բոյկոտել էր իրանական ընդդիմությունը`անիմաստ համարելով ընտրություններին մասնակցելը թափանցիկության բացակայության պատճառով:
Նա նշեց, որ ընտրություններին լուրջ բողոքներ՝ կապված Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ, հասարակության տարբեր շերտերի մոտ չեղան: «Ենթադրվում էր, որ իրանցիներն ակտիվորեն չեն մասնակցի ընտրություններին: Կանխատեսվում էր, որ մասնակցությունը ընտրություններին ավելի քիչ կլինի, քան նախորդ ընտրություններում, երբ մասնակցության տոկոսը մոտավորապես 55 էր: Այս ընտրություններին մասնակցությունը գերազանցեց նախորդ ընտրությունների ցուցանիշը` հասնելով մոտավորապես 65%-ի նախնական տվյալներով»,- մեկնաբանեց իրանագետը`հավելելով, որ վերը նշված թիվը դեռ որոշակիորեն փոփոխության կենթարկվի: Իրանագետի գնահատմամբ` ընդհանուր առմամբ բավական կազմակերպված, առանց լուրջ բախումների ընտրություններ էին:
Վարդան Ոսկանյանը նաև տեղեկացրեց, որ Իրանի իշխանությունը ընտրություններին մասնակցության տոկոսը սովորաբար կապում է իշխանությանը աջակցելու հետ, այդ պատճառով ինչքան մասնակցությունը բարձր է լինում, հետևություն են անում, որ երկրի բնակչությունը հավատում է իշխանական և ընդհանրապես պետական համակարգին: Այսինքն`ժողովուրդը վստահում է պետությանը, երբ գալիս է ընտրություններին:
Անդրադառնալով Իրանի ընդդիմությանը` իրանագետը նշեց, որ նախագահական ընտրություններից հետո ձևավորված Կանաչ շարժումը չմասնակցեց ընտրություններին: Ըստ նրա` այն չկայացավ, որպես լուրջ ընդդիմադիր ուժ, այդ պատճառով չմասնակցեց ընտրություններին որպես կազմակերպված հակակշիռ ուժ երկրի իշխանական համակարգին: «Շատերն ակնկալում էին հետընտրական ընդվզումներ, լարումներ և այլն, բազմաթիվ ուժեր աշխատում էին այդ ուղղությամբ, բայց առայժմ նման լարվածություն չկա, ավելին՝ շատ հանգիստ իրավիճակ է երկրում»,- եզրափակեց իր խոսքը իրանագետ Վարդան Ոսկանյանը:Monday, March 5, 2012
Իրանի ընդդիմությունը պղպջակ էր, որը պայթեց խորհրդարանական ընտրություններին. իրանագետ
1in.am. 4-3-2012- Իրանի ընդդիմությունը պղպջակ էր, որը պայթեց խորհրդարանական ընտրություններին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը`անդրադառնալով երեկ Իրանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որը բոյկոտել էր իրանական ընդդիմությունը`անիմաստ համարելով ընտրություններին մասնակցելը թափանցիկության բացակայության պատճառով:
Նա նշեց, որ ընտրություններին լուրջ բողոքներ՝ կապված Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ, հասարակության տարբեր շերտերի մոտ չեղան: «Ենթադրվում էր, որ իրանցիներն ակտիվորեն չեն մասնակցի ընտրություններին: Կանխատեսվում էր, որ մասնակցությունը ընտրություններին ավելի քիչ կլինի, քան նախորդ ընտրություններում, երբ մասնակցության տոկոսը մոտավորապես 55 էր: Այս ընտրություններին մասնակցությունը գերազանցեց նախորդ ընտրությունների ցուցանիշը` հասնելով մոտավորապես 65%-ի նախնական տվյալներով»,- մեկնաբանեց իրանագետը`հավելելով, որ վերը նշված թիվը դեռ որոշակիորեն փոփոխության կենթարկվի: Իրանագետի գնահատմամբ` ընդհանուր առմամբ բավական կազմակերպված, առանց լուրջ բախումների ընտրություններ էին:
Վարդան Ոսկանյանը նաև տեղեկացրեց, որ Իրանի իշխանությունը ընտրություններին մասնակցության տոկոսը սովորաբար կապում է իշխանությանը աջակցելու հետ, այդ պատճառով ինչքան մասնակցությունը բարձր է լինում, հետևություն են անում, որ երկրի բնակչությունը հավատում է իշխանական և ընդհանրապես պետական համակարգին: Այսինքն`ժողովուրդը վստահում է պետությանը, երբ գալիս է ընտրություններին:
Անդրադառնալով Իրանի ընդդիմությանը` իրանագետը նշեց, որ նախագահական ընտրություններից հետո ձևավորված Կանաչ շարժումը չմասնակցեց ընտրություններին: Ըստ նրա` այն չկայացավ, որպես լուրջ ընդդիմադիր ուժ, այդ պատճառով չմասնակցեց ընտրություններին որպես կազմակերպված հակակշիռ ուժ երկրի իշխանական համակարգին: «Շատերն ակնկալում էին հետընտրական ընդվզումներ, լարումներ և այլն, բազմաթիվ ուժեր աշխատում էին այդ ուղղությամբ, բայց առայժմ նման լարվածություն չկա, ավելին՝ շատ հանգիստ իրավիճակ է երկրում»,- եզրափակեց իր խոսքը իրանագետ Վարդան Ոսկանյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment