Monday, March 5, 2012

Թուրքիայում կրկին բեմադրել են թե ինչպես են սպանում հայերին

News.am. 5-3-2012- Թուրքական իշխանությունների հովանավորությամբ Թուրքիայում շարունակվում են հայերի դեմ թշնամություն եւ ատելություն սերմանող միջոցառումների կազմակերպումը։ Այս անգամ նման մի միջոցառում էր կազմակերպվել Ռիզե քաղաքում։ Ռիզեն «թշնամուց ազատագրելու» 94-ամյակի առթիվ քաղաքի կենտրոնական հրապարակում ներկայացում է բեմադրվել, որտեղ «հայերը» թալանել են գյուղերը, բռնաբարել թուրք կանանց, որից հետո «հերոս» թուրքերը հարձակվել են հայերի վրա եւ սպանել։ Նշենք, որ օրեր առաջ ազգայնամոլական եւ հակահայկական հայտարարություն էր արել Բայբուրթի (Բաբերդ) քաղաքապետ, Էրդողանի կուսակից Հաջը Ալի Փոլաթը, ով հայերին թշնամի էր հայտարարել, իսկ թուրք երիտասարդներին կոչ արել լինել քինախնդիր։

No comments: