Tuesday, March 6, 2012

«Իրանը կարող է իր նավատորմը ծավալել Ատլանտյան օվկիանոսում». Սալեհի

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն օժտված է իր նավատորմն Ատլանտյան օվկիանոսում ծավալելու հնարավորությամբ: Այս մասին հայտարարել է իրանական բանակի գլխավոր հրամանատար, Աթաոլլահ Սալեհին: Վերջինիս խոսքերով՝ իրանական ռազմածովային նավատորմը, Ադենի ծոցից, Միջերկրական ծովից, Սուեզի ջրանցքից, Հնդկական օվկիանոսի հյուսիսից և Կարմիր ծովից բացի, կարող է իր ներկայությունը հաստատել նաև Ատլանտյան օվկիանոսում: Ըստ Սալեհիի՝ այդ փաստը հանդիսանում է իսլամական հանրապետության հզորության ու նրա զինված ուժերի լիակատար պատրաստականության ցուցանիշը: Հիշեցնենք, որ Սալեհին իրանական բանակի հրամանատար է նշանակվել 2005 թվականին:

No comments: