Panorama.am. 14-3-2012- Սոցիալիստների կողմից առաջադրված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդն իր նախընտրական խոստումներում ներառել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայի եվրաանդամակցության հետ կապված հարցեր:
Ինչպես հայտնում է «HaberTurk» լրատվական ծառայությունը, Հոլանդը խոստացել է, որ երկրի նախագահ ընտրվելու դեպքում իսկույն օրակարգ կբերի Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը, որը չեղյալ է հայտարարվել սահմանադրական խորհրդի կողմից:
Բացի այդ սոցիալիստ թեկնածուն ֆրանսահայ համայնքին խոստացել է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կդարձնի Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամակցության համար անհրաժեշտ չափորոշիչ, որը պետք է ապահովել: Հոլանդը նաև նշել է, որ մտադիր է 2015 թվականին Փարիզում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնել պետական միջոցներով:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment