Friday, March 9, 2012

Сoca-Cola-ն և Pepsi-ն փոխում են ըմպելիքների բաղադրատոմսերը

Tert.am. 9-3-2012- Գազավորված ըմպելիքների աշխարհի խոշորագույն Сoca-Cola և PepsiСo ընկերությունները փոխում են դրանց պատրաստման բաղադրատոմսը` քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգի մասին ցուցանակներից խուսափելու համար, գրում է BBC-ն: Որոշման պատճառ է հանդիսացել այն, որ Կալիֆոռնիա նահանգը վերջերս կանցերոգեն նյութերի ցանկում է ընդգրկել 4-մետիլիմիդազոլ, որն ընկերություններն որպես գունանյութ են օգտագործում: Միաժամանակ, ընկերությունները պնդել են, որ նոր բաղադրատոմսը կօգտագործվի ԱՄՆ ողջ տարածքում և կօգնի բարձրացնել ըմպելիքների արդյունավետությունը: «Չնայած կարծում ենք, որ այդ փոփոխությունները կապված չեն առողջության հետ, սակայն մենք գնացել ենք այդ քայլին, որ մեր արտադրանքը չենթարկվի գիտականորեն չհիմնավորված նախազգուշացումների», - ասել է Coca-Cola ընկերության ներկայացուցիչը: Հավելենք, որ գիտափորձերից մեկի ժամանակ պարզվել է, որ 4-մետիլիմիդազոլը առնետների և մկների մոտ քաղցկեղային հիվանդություններ է առաջացնում: Սակայն ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ամերիկյան կազմակերպությունը կարծում է, որ առողջության համար վնասակարության ոչ մի ապացույց չկա: ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի որակի վերահսկողության վարչությունն ընդգծել է, որ 4-մետիլիդազոլի վտանգավոր չափաբաժինը ստանալու համար մարդը պետք է հազար շիշ կոկա-կոլա կամ պեպսի խմի:

No comments: