Friday, March 9, 2012

Գիտնականները պաղպաղակը հավասարեցրել են թմրամիջոցներին

News.am. 8-3-2012-ԱՄՆ Օրենգոնի ինստիտուտի գիտնականները հանգել են եզրակացության, որ պաղպաղակը կարող է նույնպիսի կախվածություն առաջացնել, ինչպես թմրամիջոցները, հաղորդում է rg.ru-ն: Քայլ Բյուրգերը եւ նրա գործընկերները նոր փաստարկ են գտել այն պնդման օգտին, որ որոշ սննդամթերքներ կարող են կախվածություն առաջացնել: Մասնավորապես, շաքարի եւ յուղի մեծ պարունակություն ունեցող որոշ սննդամթերքներ, մասնավորապես, պաղպաղակը, բթացնում է հաճույքի համար պատասխանատու ազդակները, որոնց օգնությամբ ուղեղը կարգավորում է օգտագործվող մթերքի ծավալը: «Նման բթացումը բնորոշ է նաեւ թմրամիջոցների օգտագործման ժամանակ: Որքան հաճախ է մարդը թմրամիջոց օգտագործում, այնքան ավելի քիչ հաճույք է այն պատճառում»,- նշել է Բյուրգերը, հաղորդում է բրիտանական Telegraph-ը: Հետեւաբար, առաջ է գալիս անզուսպ ցանկություն` ավելացնել դոզան, պարզապես մի դեպքում խոսքը թմրամիջոցների մասին է, մյուս դեպքում պաղպաղակի կամ կոկտեյլի:

No comments: