Thursday, April 19, 2012

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր ֆինն գործընկեր Յուրկի Կատայնենի հետ հանդիպումից հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի խնդրին. «Ասադի ռեժիմը դեռ շարունակում է սպանություններն ու արյունահեղությունը: Սիրիական տանկերը պետք է վերադարձվեն զորանոցներ: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք չենք կարող խոսել 6 կետից բաղկացած Անանի պլանի մասին: Մենք աջակցում ենք Անանի պլանին, սակայն այն կիրագործվի այն դեպքում, եթե Սիրիայի կառավարությունը կատարի դրա կետերը: Մեր ունեցած տեղեկությունները հուսադրող չեն: Ասադի ռեժիմը դեռ շարունակում է արյուն թափել: Բնական է, որ այդպիսի պայմաններում շարունակվում է փախստականների հոսքը դեպի հարևան երկրներ: Ճիշտ է, որ տանկերը լքել են փողոցները, սակայն դրանք չեն վերադարձվել զորանոցներ»:

No comments: