Haynews.am. 19-4-2012- Հեղինակավոր «Ֆորբս» հանդեսը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «Մետալոինվեստ»-ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը, ում կարողությունը գնահատվում է 18.2 մլրդ դոլար: Երկրորդ տեղում գործարար Վլադիմիր Լիսինն է: Նրա կարողությունը կազմում է 15.9 մլրդ դոլար: Ռուս ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում է Ալեքսեյ Մորդաշովը: Վերջինիս կարողությունը գնահատվում է 15.3 մլրդ դոլար:
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել նաև 5 հայազգի գործարարներ: Այսպիսով հայազգի գործարար Դանիլ Խաչատուրովը, ով հանդիսանում է «Ռոսգոսստրախ» ընկերության սեփականատերը, գտնվում է աղյուսակի 45-րդ հորիզոնականում: Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 2 մլրդ դոլար:
«Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանը, ում կարողությունը կազմում է 1.6 մլրդ դոլար, զբաղեցրել է ցանկի 63-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի ամենահարուստների ցանկի 82 և 83-րդ տեղերը զբաղեցնում են Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները: Եղբայրները, ովքեր հանդիսանում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության սեփականատերերը, ունեն 1.2 մլրդ դոլար կարողություն յուրաքանչյուրը:
Ցանկի 180-րդ տեղում է գտնվում Ռուբեն Վարդանյանը`«Տրոյկա-Դիալոգ» ընկերության խորհրդի տնօրենը: Նրա կարողությունը կազմում է 500 մլն դոլար:Thursday, April 19, 2012
Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ հայերը
Haynews.am. 19-4-2012- Հեղինակավոր «Ֆորբս» հանդեսը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «Մետալոինվեստ»-ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը, ում կարողությունը գնահատվում է 18.2 մլրդ դոլար: Երկրորդ տեղում գործարար Վլադիմիր Լիսինն է: Նրա կարողությունը կազմում է 15.9 մլրդ դոլար: Ռուս ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում է Ալեքսեյ Մորդաշովը: Վերջինիս կարողությունը գնահատվում է 15.3 մլրդ դոլար:
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել նաև 5 հայազգի գործարարներ: Այսպիսով հայազգի գործարար Դանիլ Խաչատուրովը, ով հանդիսանում է «Ռոսգոսստրախ» ընկերության սեփականատերը, գտնվում է աղյուսակի 45-րդ հորիզոնականում: Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 2 մլրդ դոլար:
«Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանը, ում կարողությունը կազմում է 1.6 մլրդ դոլար, զբաղեցրել է ցանկի 63-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի ամենահարուստների ցանկի 82 և 83-րդ տեղերը զբաղեցնում են Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները: Եղբայրները, ովքեր հանդիսանում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության սեփականատերերը, ունեն 1.2 մլրդ դոլար կարողություն յուրաքանչյուրը:
Ցանկի 180-րդ տեղում է գտնվում Ռուբեն Վարդանյանը`«Տրոյկա-Դիալոգ» ընկերության խորհրդի տնօրենը: Նրա կարողությունը կազմում է 500 մլն դոլար:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment