News.am. 8-4-2012- Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը բացատրվում է Մեծ Մերձավոր Արեւելքի նկատմամբ այդ երկրի հետաքրքրություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար, փորձագետ Մատեուշ Պիսկորսկին: Նրա խոսքով, դա պայմանավորված է Անկարայի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհառազմավարական շահերով:
«Արեւմտյան բլոկը, որն այսօր սրում է իրավիճակը Սիրիայում, պատրաստվում է Իրան դեմ ռազմական ինտերվենցիայի: Թուրքիան այդ բլոկի մի մասն է, իսկ Դամասկոսը տարածաշրջանում Իրանի մերձավորագույն դաշնակիցն է: Մյուս կողմից, տարածաշրջանում այսօր կան երկու գերտերություններ` Իրանը եւ Թուրքիան: Վաղ թե ուշ այս երկու երկրների շահերը բախվելու են, ինչը կհանգեցնի որոշակի հակամարտության: Դա լրիվ բացատրում է Թուրքիայի անհագ ձգտումը Սիրիայի հարցում»,-ասաց Պիսկորսկին:
Նրա կարծիքով, Սիրիայի հանդեպ Թուրքիայի դիրքորոշման կոշտության եւս մեկ գործոն է Վաշինգթոնի հետ սերտ համագործակցությունը: «Այդ հանգամանքը ուժեղ հաղթաթուղթ է Անկարայի ձեռքում, որը նույնպես ոչ փոքր դեր է խաղում Թուրքիա-Իրան հակամարտության մեջ»,-ընդգծեց փորձագետը, հավելելով, որ Սիրիան այսպես թե այնպես մտնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի գոտում, որտեղ նա ձգտում է առավելագույնս մեծացնել իր ազդեցությունը:
Բացի այդ, Պիսկորսկին հիշեցրեց Թուրքիայի իշխանությունների իսլամիստ լինելու հանգամանքը եւ նշեց, որ դա համահունչ է սիրիական ընդդիմության «ստանդարտներին»:
Հարցին, թե ինչի՞ կարող է հանգեցնել Իրանի եւ Թուրքիայի հնարավոր հակամարտությունը, փորձագետը պատասխանեց, որ այսօր շատ դժվար է կանխատեսել դեպքերի ընթացքը: «Թուրքիան լուրջ առավելություն ունի` Վաշինգթոնին թիկունքին ունենալով:
Իրականում Իրանի կայունության եւ անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել միայն Ռուսաստանը, իսկ թե ինչպիսին կլինեն այդ ժամանակ Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, դժվար է ասել»:Monday, April 9, 2012
Ի՞նչ է պետք Թուրքիային Սիրիայից. պատասխանում է Մատեուշ Պիսկորսկին
News.am. 8-4-2012- Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը բացատրվում է Մեծ Մերձավոր Արեւելքի նկատմամբ այդ երկրի հետաքրքրություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար, փորձագետ Մատեուշ Պիսկորսկին: Նրա խոսքով, դա պայմանավորված է Անկարայի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ աշխարհառազմավարական շահերով:
«Արեւմտյան բլոկը, որն այսօր սրում է իրավիճակը Սիրիայում, պատրաստվում է Իրան դեմ ռազմական ինտերվենցիայի: Թուրքիան այդ բլոկի մի մասն է, իսկ Դամասկոսը տարածաշրջանում Իրանի մերձավորագույն դաշնակիցն է: Մյուս կողմից, տարածաշրջանում այսօր կան երկու գերտերություններ` Իրանը եւ Թուրքիան: Վաղ թե ուշ այս երկու երկրների շահերը բախվելու են, ինչը կհանգեցնի որոշակի հակամարտության: Դա լրիվ բացատրում է Թուրքիայի անհագ ձգտումը Սիրիայի հարցում»,-ասաց Պիսկորսկին:
Նրա կարծիքով, Սիրիայի հանդեպ Թուրքիայի դիրքորոշման կոշտության եւս մեկ գործոն է Վաշինգթոնի հետ սերտ համագործակցությունը: «Այդ հանգամանքը ուժեղ հաղթաթուղթ է Անկարայի ձեռքում, որը նույնպես ոչ փոքր դեր է խաղում Թուրքիա-Իրան հակամարտության մեջ»,-ընդգծեց փորձագետը, հավելելով, որ Սիրիան այսպես թե այնպես մտնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի գոտում, որտեղ նա ձգտում է առավելագույնս մեծացնել իր ազդեցությունը:
Բացի այդ, Պիսկորսկին հիշեցրեց Թուրքիայի իշխանությունների իսլամիստ լինելու հանգամանքը եւ նշեց, որ դա համահունչ է սիրիական ընդդիմության «ստանդարտներին»:
Հարցին, թե ինչի՞ կարող է հանգեցնել Իրանի եւ Թուրքիայի հնարավոր հակամարտությունը, փորձագետը պատասխանեց, որ այսօր շատ դժվար է կանխատեսել դեպքերի ընթացքը: «Թուրքիան լուրջ առավելություն ունի` Վաշինգթոնին թիկունքին ունենալով:
Իրականում Իրանի կայունության եւ անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել միայն Ռուսաստանը, իսկ թե ինչպիսին կլինեն այդ ժամանակ Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, դժվար է ասել»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment