Tert.am. 8-4-2012- Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի համար վստահելի են Ազգային դեմոկրատական ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքները¸ որոնց համաձայն Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը հավատում է հարցվածների 12 տոկոսը: Այս մասին դեսպանն ասաց Tert.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով օրեր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն խոսքերը¸ թե դեսպանը կամ ներողություն կխնդրի հայ ժողովրդից կամ կպատժի նրանց¸ ովքեր իրեն նման տեղեկատվություն են տրամադրել:
«Այս հարցումը կատարվել էր Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից¸ որը վստահելի հետազոտություն կատարող կազմակերպություն է: Իմ խոսքում ես նշել եմ, թե որ աղբյուրն է այդ թիվը նշում և ես ճշգրտորեն նշել եմ այն, ինչը այդ հարցման արդյունքն էր»¸-ասաց դեսպանը:
Հիշեցնենք¸ որ Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մարտի վերջին ՀՀ տարածքում 1650 չափահասների շրջանում անցկացված հարցումների տվյալները, որոնց համաձայն ընտրողների 40%-ը հավատում է, որ կլինեն արդար ընտրություններ: 40%–ից 10.6%–ը հավատում է, որ կլինեն արդար ընտրություններ, բայց ոչ եվրոպական մակարդակի, 27,3%–ը կարծում է, որ կլինեն նախկինի պես թեթև խախտումներով: Աննախադեպ բարձր մակարդակով ընտրությունների անցկացմանը հավատում է հարցվածների 2.1%–ը:
Դեսպանը նշեց‚ որ տեղյակ է‚ որ տարբեր կազմակերպությունների հարցումներում տարբեր տվյալներ են ցույց տալիս‚ սակայն, դա, նրա խոսքով, ուղղակի տարբեր քաղաքականության հետևանք է. «Ես գիտեմ‚ որ այլ հարցումներ այլ արդյունքներ են ցույց տալիս: Կյանքն է այդպիսին` տարբեր հարցումներ են, տարբեր քաղաքականություն է և տարբեր հարցումներ տարբեր արդյունքներ են տալիս»‚-նշեց Հեֆերնը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց‚ որ իր ներկայացրած հարցման արդյունքները կատարել է վստահարժան կազմակերպություն. «Ազգային դեմոկրատական ինստիտուտը վստահարժան կազմակերպություն է, և նրանց կատարած հարցումն էլ, կարծում եմ, նույնպես արժանահավատ է»‚-Tert.am-ին ասաց դեսպանը:Monday, April 9, 2012
Կյանքն է այդպիսին` տարբեր հարցումներ են, տարբեր քաղաքականություն. ԱՄՆ դեսպան
Tert.am. 8-4-2012- Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի համար վստահելի են Ազգային դեմոկրատական ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքները¸ որոնց համաձայն Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը հավատում է հարցվածների 12 տոկոսը: Այս մասին դեսպանն ասաց Tert.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով օրեր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն խոսքերը¸ թե դեսպանը կամ ներողություն կխնդրի հայ ժողովրդից կամ կպատժի նրանց¸ ովքեր իրեն նման տեղեկատվություն են տրամադրել:
«Այս հարցումը կատարվել էր Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից¸ որը վստահելի հետազոտություն կատարող կազմակերպություն է: Իմ խոսքում ես նշել եմ, թե որ աղբյուրն է այդ թիվը նշում և ես ճշգրտորեն նշել եմ այն, ինչը այդ հարցման արդյունքն էր»¸-ասաց դեսպանը:
Հիշեցնենք¸ որ Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մարտի վերջին ՀՀ տարածքում 1650 չափահասների շրջանում անցկացված հարցումների տվյալները, որոնց համաձայն ընտրողների 40%-ը հավատում է, որ կլինեն արդար ընտրություններ: 40%–ից 10.6%–ը հավատում է, որ կլինեն արդար ընտրություններ, բայց ոչ եվրոպական մակարդակի, 27,3%–ը կարծում է, որ կլինեն նախկինի պես թեթև խախտումներով: Աննախադեպ բարձր մակարդակով ընտրությունների անցկացմանը հավատում է հարցվածների 2.1%–ը:
Դեսպանը նշեց‚ որ տեղյակ է‚ որ տարբեր կազմակերպությունների հարցումներում տարբեր տվյալներ են ցույց տալիս‚ սակայն, դա, նրա խոսքով, ուղղակի տարբեր քաղաքականության հետևանք է. «Ես գիտեմ‚ որ այլ հարցումներ այլ արդյունքներ են ցույց տալիս: Կյանքն է այդպիսին` տարբեր հարցումներ են, տարբեր քաղաքականություն է և տարբեր հարցումներ տարբեր արդյունքներ են տալիս»‚-նշեց Հեֆերնը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց‚ որ իր ներկայացրած հարցման արդյունքները կատարել է վստահարժան կազմակերպություն. «Ազգային դեմոկրատական ինստիտուտը վստահարժան կազմակերպություն է, և նրանց կատարած հարցումն էլ, կարծում եմ, նույնպես արժանահավատ է»‚-Tert.am-ին ասաց դեսպանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment