Saturday, April 21, 2012

Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ. Դժվար գտնվի մի մարդ, ով հավատում է մարդասիրական սկզբունքներին եւ ժխտի ցեղասպանությունը

News.am. 20-4-2012- Սլովակիայում ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության նվիրված հուշակոթող-
խաչքարի մոտ տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի մատուցում եւ ծիսակատարություն է եղել: ԵՀՄՖ-ից հայտնում են, որ միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Սլովակիայի Ազգային Խորհրդի եւ կառավարության բարձրագույն ներկայացուցիչները, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարները, հյուրեր: Իր բացման խոսքում ԵՀՄՖ-ի եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել 2004թ-ին Սլովակիայի Ազգային Խորհուրդում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձեւի հեղինակներին եւ իրենց կարեւոր ավանդը ունեցող քաղաքական գործիչներին ու մասնավորապես շնորհակալության հատուկ խոսք ուղղեց 2009թին սեպտեմբերից գործող Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հեղինակ` Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ պարոն Շտեֆան Հարաբինին: Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը իր խոսքում նշել է. «Երբ ես արդարադատության նախարար էի, իմ կողմից պատրաստվեց եւ Սլովակիայի Ազգային Խորհուրդ ներկայացվեց oրենքի նախագիծ, որը վերաբերվում էր ոչ միայն հոլոքաուստին, այլ նաեւ ցեղասպանությունն, այդ թվում Հայող ցեղասպանությունը մերժելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրին: Դրանով մենք ամրապնդեցինք 2004թ-ին Սլովակիայի Ազգային Խորհրդի /ԱԽ/ կողմից ընդունված բանաձեւի իրավական գործող ստատուսը` ի պատասխան ՄԱԿ-ի կողմից ընձեռած քայլին: Սակայն անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել այն, որ այդ օրենքը ստեղծվեց նաեւ մարդու ազատության պաշտպանության համար, որը հանդիսանում է խոսքի ազատության եւ մարդու բոլոր իրավունքների պաշտպանության հիմքը: Մարդու կյանքի եւ հանցագործությունների զոհերի նկատմամբ հարգանքը ստիպում է կատարել այնպիսի քայլեր, որ այդ հանցագործությունները երբեւիցե չկրկնվեն, ու սա հանդիսանում է քաղաքակիրթ հասարակության հիմքը: Դժվար գտնվի մի մարդ, որը հավատում է մարդասիրական սկզբունքներին, մարդկային բարոյականությանը, հավատում է Աստծուն եւ միաժամանակ պնդում է, որ որեւէ մի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը կարելի է արդարացնել: Ես բացեիբաց ելույթ եմ ունենում դրա դեմ եւ հենց դրա դեմ է պայքարում Սլովակիան իր օրենքով, որը պատասխանատվության է ենթարկում մարդկության դեմ կատարված բոլոր ոճիրները եւ ոճրագործներին: Կոնկրետ Հայոց ցեղասպանության հերքողը Սլովակիայի տարածքում կարժանանա 5 տարվա ազատազրկման եւ այս օրենքը ստորագրվել է ու հաստատվել Սլովակիայի նախագահի, վարչապետի եւ ԱԽ նախագահի կողմից: Քրեական պատասխանատվության շուրջ ընդունված օրենքով ավարտվեցին իմ կողմից կատարվող լրացումները Սլովակիայիում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ արդարությունը վերահաստատող ՔՕ-ի հոդվածներում, եւ այս արդյունքով ես հմարտ եմ»: Ելույթ են ունեցել նաեւ նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին եւ մարզպետ Տիբոր Միկուշը, որոնք մեծ ավանդ են ունեցել Սլովակիայի ԱԽ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւը հաստատելու գործում: Պարոն Տիբոր Միկուշը մասնավորապես նշեց, որ Սլովակիայի ժողովրդի համար մեծ նվեր էր այն, որ ԱԽ-ում չգտնվեց գոնե մեկ պատգամավոր, որը դեմ քվեարկեր Հայոց ցեղասպանության բանաձեւին: Պարոն Միկուշը նշեց նաեւ, որ դրանով պետք է հպարտանա ողջ Սլովակիան:

No comments: