ամենադիկտատորական իշխանական համակարգ, որն ունի սարսափելի անվտանգության ծառայություն: Այդ մասին նշում է իրանական «թաբնաք.իռ» կայքը՝ անդրադառնալով օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից Իրանի հասցեին ուղղված մեղադրանքներին: Իրանական «Դանեշջու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանում Ալ-Ղաիդա խմբավորման ահաբեկիչներ են ձերբակալվել, որոնք ուսումնական վարժանքներ են կատարել Իրանում: Հոդվածի հեղինակը, հակադարձելով Ադրբեջանի հնչեցրած մեղադրանքներին` նշում է, որ Իրանի իշխանությունների և Ալ-Ղաիդայի դիրքորոշումները խիստ տարբերվում են. Ալ-Ղաիդայի ղեկավարները շիաների հետ համագործակցությունը «հարամ» են համարում, ուստի այդ խմբավորման հետ Իրանը որևէ համագործակցություն չէր կարող ունենալ: «Ադրբեջանը, Հայաստանի հետ լինելով հակամարտության մեջ, ստիպված Իրանի միջոցով է Նախիջևանի հետ պահպանում իր կապը: Իրանի արտաքին գործերի գերատեսչության թույլ դիրքորոշման պատճառով է, որ ադրբեջանցի պաշտոնյաները նման մեղադրանքներ են հնչեցնում: Ուստի Իրանի պատասխանատու պաշտոնյաները Նախիջևանի հանգամանքը պետք է օգտագործեն ադրբեջանցիների շատախոսության դեմ»,- եզրափակում է «Թաբնաք»-ի մեկնաբանը: Հիշեցնենք, որ վերջրես Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Ադրբեջանում ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment