սարքի կրկնօրինակը: Интерфакс-ը մասնավորապես գրում է, որ Կոնեկտիկուտ նահանգից սենատոր Ջո Լիբերմանը «պարծենկոտություն» է համարել Թեհրանի համապատասխան հայտարարությունը: «Իրանը առաջին անգամ չէ, որ պարծենում է»,-ասել է նա: Այսօր ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման ղեկավար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ իրանյան զինվորականները բացահայտել են ձեռք բերած RQ-170 ամերիկյան անօդաչուինքնաթիռի աշխատանքի սկզբունքը: Նա ավելացրել է, որ ներկայումս մանսագետները ստեղծում են դրա կրկնօրինակը: Գեներալի խոսքով` իրանցիները մուտք են գործել RQ-170 Sentinel-ի համակարգչային համակարգ և ձեռք բերել անհրաժեշտ տեղեկությունը: Այն մասին, որ Իրանի օդային տարածքում իրանական զինծառայողները RQ-170 ամերիկյան անօդաչուին ոչնչացրել էին, հայտնի էր դարձել անցած տարվա դեկտեմբերի 4-ին: Նշվում է, որ թռչող սարքը հետախուզում էր տարածքը և ոչնչացվել էր երկրի արևելքում: Անօդաչու ինքնաթիռը հայտարարվել էր Իրանի Իսլամական Հանրապետության սեփականությունը: Նման հայտարարություն արել էր Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վախիդին` ի պատասխան Բարաք Օբամայի` ինքնաթիռը ԱՄՆ-ին վերադարձնելու պահանջի:
Monday, April 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment