վերանորոգումը նախատեսվածից ավելի է արժեցել, ինչի պատճառով հարակից շինությունների վերանորոգման համար գումար չի մնացել, տեղեկացնում է CNNturk-ը: Եկեղեցու 100 կգ կշռող, Մոսկվայում պատրաստված բրոնզե զանգը և եկեղեցու վերանորոգումը արժեցել էր մոտ 2 մլն թուրքական լիրա: 1883 թ.-ին հայ վարպետի կողմից կառուցված 29 մետրանոց ոսկե խաչով գմբեթը ռմբակոծության էր ենթարկվել` շրջակա մզկիթների մինարեթներից ավելի բարձր լինելու պատճառաբանությամբ: Տիգրանակերտից հայերի գաղթելուց հետո անուշադրության մատնված եկեղեցին սկսել էր վերակառուցվել 2010թ.-ից, սակայն ավելի քան մեկ ամիս է, աշխատանքները դադարեցվել են:
Monday, April 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment