Saturday, April 14, 2012

Վաշինգտոնում բացվել է «Հայոց ցեղասպանության ականատեսներ» ցուցահանդեսը

1in.am. 14-4-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում բացվել է «Հայոց ցեղասպանության ականատեսներ» ցուցահանդեսը: Այն բաղկացած է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանն ականատես գերմանացիների արած լուսանկարներից: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի ու Կապիտոլիումի մոտ գտնվող Ռեֆորմիստական լյութերական եկեղեցու կողմից: Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների մեծ մասը շատ քիչ է ծանոթ հանրությանը: Դրանք կամ երբեք չեն ցուցադրվել, կամ էլ ցուցադրվել են մի քանի տասնյակ տարի առաջ: Բացի լուսանկարներից, ցուցահանդեսում ներկայացվել են դրանց հեղինակների արած գրառումները:

No comments: