Saturday, April 14, 2012

Շուրիշկանի Ավետարանը կտարվի Մուղնի

Ապրիլի 15-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը: Մայր աթոռից հայտնում են, որ մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան ստանալու Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությունը:

No comments: