Saturday, April 21, 2012

Պարսից ծոցում մարտական ծառայության է անցել իրանական «Տոնդար» հրթիռակիրը

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը երկրի պաշտպանականհզորության բարձրացման նպատակով Պարսից ծոց է գործուղել «Տոնդար» հրթիռակիրը: Այս մասին հայտարարել է ռազմածովային ուժերի երրորդ օկրուգի հրամանատար Սեյֆոլլահ Բախթիյարվանդը: Վերջինիս խոսքերով՝ հաշվի առնելով Պարսից ծոցի գոտու կարևորությունն ու տվյալ տարածաշրջանում նավթագազային վիթխարի պաշարների առկայությունը, անհրաժեշտ է ավելացնել երկրի պաշտպանական հնարավորությունները: Նա հավելել է, որ Իրանի պաշտպանական հնարավորություններն ու հզորությունը ծառայում են տարածաշրջանի երկրների խաղաղությանն ու համագործակցությանը:

No comments: