Saturday, April 14, 2012

Իրանցի կամավորականները տեղափոխվում են Ադրբեջան

Panorama.am. 13-4-2012- ԱՄՆ-ը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկի`Իրանի ժողովրդական կամավորականների կազմակերպության անդամներին Իրաքից տեղափոխելու համար 5 հարևան երկրների հետ համաձայնություն է ձեռք բերել: Այս մասին հայտնում է «Ազադլիգը»` հղում կատարելով Իրանի կառավարության Isna.ir կայքին: Media forum կայքի համաձայն` իրանցի կամավորականներին տեղափոխելու պատրաստ երկրներից մեկն էլ Ադրբեջանն է: «Այդ ահաբեկչական խմբավորման անդամներին Իրաքից հանելու համար ԱՄՆ-ը բանակցել է 5 երկրների հետ և համաձայնության եկել, որ նրանք կարող են բաժանվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից և բարեկամ համարվող Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Ադրբեջանի, Քաթարի և Պակիստանի միջև», -հայտնել է Media forum-ը: Ժողովրդական կամավորականնների կազմակերպությունը Իրանում ստեղծվել է արքայության (շահի) ժամանակաշրջանում: Կազմակերպությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պայքարը սկսել է 1980-ական թվականներից: Զինված դիմադրության պարտությունից հետո կազմակերպության հազարավոր անդամներ մահապատժի են ենթարկվել, տասնյակ հազարավոր անդամներ էլ գաղթել են արտասահմանյան երկրներ: Կազմակերպության զինված թևը հիմնականում տեղակայվել է Իրաքի «Աշրաֆ» ռազմական հանգրվանում: 2003 թ-ին Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո այդ երկրում գտնվող կամավորականները զինաթափվել և հսկողության տակ պահվել են «Աշրաֆ» ռազմաբազայում: «Իրանի և Ադրբեջանի միջև հարբերությունների լարված շրջանում Թեհրանի կողմից նման տեղեկատվության հրապարակումը պատահական չէ: Դա կարելի է գնահատել որպես Ադրբեջանի դեմ Իրանի կողմից գործողությունների անցնելու համար հող նախապատրաստելու քայլ»,- եզրակացրել է թերթը:

No comments: