Thursday, April 19, 2012

Շվեյցարիայի կառավարությունը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել Իրանի Կենտրոնական բանկի դեմ

1in.am. 19-4-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի կառավարությունը, չնայած ԵՄ-ի ու Սպիտակ տան կողմից գործադրվող ճնշմանը, հրաժարվել է աջակցել Իրանի Կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցներին: Շվեյցարիայի կառավարությունն իր այդ մերժումը հիմնավորել է նրանով, որ Իրանի բանկային հատվածի դեմ սահմանված պատժամիջոցներին աջակցելը բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա: Փոխարենը, Շվեյցարիայի կառավարությունն իր «սև ցուցակում» է ընդգրկել 3 իրանցիների ու իրանական 8 ընկերությունների, որոնց անունները, սակայն, չեն նշվում: Իրանի բանկային և նավթային հատվածների դեմ ԵՄ-ի ընդունած պատժամիջոցները միտված են Իրանի միջուկային ծրագրի զարգացման կասեցմանը:

No comments: