«Լրագիր» 19-4-2012- ՀՀԿ-ի մենաշնորհի խնդիրը դարձել է նախընտրական արշավի, նախընտրական քաղաքական գործընթացի առանցքային հարցը: Բայց, այդ մենաշնորհի խնդիրը դրվում է թերեւս փոքր ինչ սխալ մեկնությամբ: Խնդիրն ամենեւին այն չէ, որ ՀՀԿ-ն ունի խորհրդարանում 50 տոկոսից ավելի մեծամասնություն եւ տնօրինում է նախագահի պաշտոնը:
2003 թվականի ընտրությունից հետո Հայաստանում այդպիսի վիճակ էր, եւ ՀՀԿ-ն չուներ 50 տոկոս, չուներ ԱԺ նախագահի պաշտոն, բայց պետությունն ավելի դեմոկրատական չէր, իշխանությունն ավելի լեգիտիմ եւ օրինական չէր, իշխանության ձեւավորման մեխանիզմը ավելի սահմանադրական չէր, իսկ այդ ամենի արդյունքն էլ եղավ այն, որ երկրում ոչ թե Սահմանդրությունն ավելի մեծ դեր սկսեց խաղալ, այլ ՀՀԿ-ն, հասնելով ներկայիս բացարձակ իշխանությանը:
Հետեւաբար, երբ դրվում է մենաշնորհի կազմաքանդման կամ չեզոքացման խնդիր, դա ինքնաբերաբար չի նշանակում երկրում սահմանադրական կարգի հաստատում եւ իրավականության մակարդակի բարձրացում, ժողովրդավարական միջավայրին ուղղված նոր զարգացում: Դա ցույց է տվել նախադեպը:
Հետեւաբար, խնդիրը պահանջում է առավել հստակ շեշտադրում՝ Հայաստանում պետք է լինի սահմանադրական կարգ, որովհետեւ եթե ՀՀԿ-ն իր ներկայիս իշխանությունը բաժանի ասենք երկու կամ երեք, թեկուզ չորս ուժի մեջ, ինչ որ պայմանավորվածությունների գալով նաեւ ընդդիմադիր ուժերի հետ, ապա պետության եւ հասարակության զարգացման դինամիկան եւ բովանդակությունը դրանից հազիվ թե էականորեն փոխվի:
Դրա հետեւանքը կարող է լինել ընդամենը այն, որ քաղաքական այդ պայմանավորվածությունների մեջ տարբեր դերով եւ առաքելությամբ տեղավորված ուժերը կկորցնեն հանրության վստահությունը, կդառնան հիասթափության պատճառ եւ դրանով կնպաստեն, որ մեկ փուլ անց Հայաստանում կրկին հաստատվի բացարձակ իշխանություն, որին կհասնի կամ ՀՀԿ-ն, կամ ԲՀԿ-ն, կամ որեւէ այլ կոնֆիգուրացիայի քաղաքական խումբ կամ միավորում: Էականը դա չէ, այլ այն,որ հիասթափության նոր ալիքից հետո Հայաստանը կանգնելու է նոր բացարձակ իշխանության հեռանկարի առաջ:
Երբ 2003 թվականին Արդարություն դաշինքը, Արտաշես Գեղամյանը, ինչպես նաեւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն մտան իշխանական քաղաքական պայմանավորվածության շրջանակների մեջ՝ ամեն մեկը յուրովի, հետեւանքը եղավ ընդամենը այն, որ Հայաստանում ընդդիմադիր վակուում առաջացավ, ինչի հետեւանքով էլ 2007 թվականին իշխանությունն ինքն իրեն ընդդիմացավ ի դեմս ԲՀԿ-ի:
Դա պետության զարգացման համար գուցե նվազագույն, բայց բարենպաստ զարգացման հնարավորություն էր, որը սակայն չունեցավ պետության եւ հասարակության համար դրական բովանդակություն, որովհետեւ 2003-ից քվոտավորված ապամենաշնորհային քաղաքական իրավիճակը հանգեցրել էր հասարակական ապատիայի: Մինչդեռ եթե հնարավոր լիներ երկրում ապահովել հանրային ակտիվություն, ապա ներիշխանական մրցակցությունը, դրա սուբյեկտների կամքից անկախ, պետության եւ հասարակության համար կարող էր որոշակի դրական զարգացումներ ունենալ եւ հանգեցնել համակարգի էլ ավելի բացվելուն, ոչ թե մենաշնորհի իրավաբանականացմանը:
Ներկայում, երբ խնդիրն առավելապես դիտարկվում է միայն քաղաքական մենաշնորհի այդ իրավաբանականացման չեզոքացման համատեքստում՝ այսինքն, որ ոչ թե ՀՀԿ-ն լինի իշխանության բոլոր մարմինները տնօրինող իրավաբանական անձը, այլ այդ անձանց շրջանակն ավելանա, խորհրդարանի ընտրությունից հետո հասարակական ապատիայի նոր ալիքը կարծես թե դառնում է անխուսափելի:
Իսկ դա նշանակում է, որ 2017-18 թվականներին Հայաստանին նոր բացարձակ իշխանության վտանգ է սպառնում, որը կձեւավորվի հիմնականում ներիշխանական խմբերի միջեւ պայքարում:
Հետեւաբար, ներկայում կարեւորն այն չէ, թե քանի իրավաբանական անձ է կիսելու իշխանությունը խորհրդարանի ընտրության արդյունքում, կամ ընդհանրապես կազմելու այսպես ասած խորհրդարանական քաղաքական համակարգը:
Կարեւորն այն է, թե արդյոք Հայաստանում կլինի այդ իշխանությանն ինչ որ բան պարտադրելու ունակ որակի եւ քանակի տեր հասարակական-քաղաքացիական շարժում, որը չի լինի կուսակցականացված, եւ այդպիսով չի ենթարկվի որեւէ կուսակցության կամ խմբի քաղաքական հաշվարկներին, որի առանցքային պահանջը կլինի սահմանադրական կարգի հաստատումը, ոչ թե քաղաքական շուկայի սկզբունքներին բնորոշ կոմպրոմիսները, որով ներկայում զբաղված են խորհրդարանի ընտրության գրեթե բոլոր հիմնական մասնակիցները,
Երբ երկրում կա այդպիսի շարժում, ապա արդեն էական չէ՝ ՀՀԿ-ն է ամբողջ իշխանությանը տիրում, թե մի քանի կուսակցություն են բաժանել այն միմյանց միջեւ, որովհետեւ կարեւորն այն չէ, թե ինչ հակակշիռներ կան իշխանության ներսում, կարեւորն այն է, թե իշխանությանն ինչ հակակշիռներ կան դրանից դուրս:
Երբ դրսում չկան հակակշիռներ եւ բոլորը տեղավորվում են միասնական մի տիրույթում, թեկուզ ամենաժողովրդավարական եւ ամենասահմանադրական կարգախոսների ներքո, արդյունքը լինում է այն, որ իշխանությունը պերմանենտ հավաքվում է եւ բաժանվում, հավաքվում է եւ բաժանվում, երբեք բաժին չհասնելով ժողովրդին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆThursday, April 19, 2012
Քաղաքական շուկա

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment