Thursday, April 19, 2012

«Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ». ցույց Մոսկվայում

HayNews.am. 19-4-2012- Ապրիլի 24-ին Մոսկվայի կենտրոնում`«Կրասնոպրեսնեսկի» հրապարակում տեղի կունենա ցույց `«Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագրով: Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթը, բողոքի ակցիայի ընթացքում ելույթ կունենան ռուս քաղաքական և հասարակական գործիչներ: Նշենք, որ բողոքի ակցիայի անցկացումը թույլատրվել է Մոսկվայի քաղաքապետարանի կողմից: Նշվում է նաև, որ ապրիլի 24-ին նախատեսվում է բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջև: Բողոքի ակցիայի նպատակն է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

No comments: