Tert.am. 19-4-2012- Իրանի նավթի նախարար Ռոստամ Քասսեմին հայտարարել է, որ Իրանը դադարեցրել է նավթի վաճառքը միայն Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Եվրամիության երկրների մեծ մասին նավթի վաճառքը շարունակվում է. հայտնել է «Ֆրանս Պրեսս»-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Թեհրանը դադարեցրել է նավթի արտահանումը Եվրոպական մի շարք երկրներ` մասնավորապես Հունաստան, Իսպանիա, Գերմանիա, Բրիտանիա և Ֆրանսիա, ի պատասխան այս տարվա հուլիսից Եվրամիությունը հուլիսից իրանական նավթի վրա էմբարգո կիրառելու սպառնալիքներին:
«Մենք նավթ ենք վաճառում ամբողջ Եվրոպային` բացի Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից»,- հայտարարել է Քասսեմին:
Նախօրեին Իրանի ազգային նավթային ընկերությունը նույնպես հերքել էր Հունաստանին և Իսպանիային նավթի վաճառքը դադարեցնելու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ Եվրամիության 27 երկրները հունվարին հայտարարել էին, որ հուլիսի 1-ից ԵՄ բոլոր երկրները կդադարեն նավթ գնել Իրանից:Thursday, April 19, 2012
Իրանը նավթ չի վաճառում միայն Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային
Tert.am. 19-4-2012- Իրանի նավթի նախարար Ռոստամ Քասսեմին հայտարարել է, որ Իրանը դադարեցրել է նավթի վաճառքը միայն Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Եվրամիության երկրների մեծ մասին նավթի վաճառքը շարունակվում է. հայտնել է «Ֆրանս Պրեսս»-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Թեհրանը դադարեցրել է նավթի արտահանումը Եվրոպական մի շարք երկրներ` մասնավորապես Հունաստան, Իսպանիա, Գերմանիա, Բրիտանիա և Ֆրանսիա, ի պատասխան այս տարվա հուլիսից Եվրամիությունը հուլիսից իրանական նավթի վրա էմբարգո կիրառելու սպառնալիքներին:
«Մենք նավթ ենք վաճառում ամբողջ Եվրոպային` բացի Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից»,- հայտարարել է Քասսեմին:
Նախօրեին Իրանի ազգային նավթային ընկերությունը նույնպես հերքել էր Հունաստանին և Իսպանիային նավթի վաճառքը դադարեցնելու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ Եվրամիության 27 երկրները հունվարին հայտարարել էին, որ հուլիսի 1-ից ԵՄ բոլոր երկրները կդադարեն նավթ գնել Իրանից:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment