«Լրագիր» 19-4-2012- Չնայած ադրբեջանական լոբբիի ջանքերին, ապրիլի 18-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է բավական օբյեկտիվ բանաձևեր Հայաստանի և Ադրբեջանի հարցով:
Ընդունված բանաձևերը պարունակում են առաջարկություններ Եվրախորհրդի և Եվրոպական խորհրդարանի համար՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունների հարցերով: Մասնավորապես նշվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի` արդարադատության, մարդու իրավունքների, անվտանգության և հատկապես արտագաղթի ոլորտներում Եվրոպայի փորձի ներդրման ձեռնարկած ջանքերը, սակայն ընդգծում են, որ անհրաժեշտ է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անցկացնել ազատ և արդար:
«Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար ԵՄ հետ լավ հարաբերությունների փորձություն կլինեն: Եթե ընտությունները լինեն ազատ և արդար, իսկ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, ապա դա ցույց կտա, որ Հայաստանը լրջորեն կատարում է իր պարտականությունները», - հայտարարել է զեկուցող Տոմաշ Պետր Պորեմբան:
Ինչպես նշվում է բանաձևի մեջ, «Հայաստանում նախորդ ընտրությունների ժամանակ բողոքի ակցիաները կանխելու նպատակով ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետևանքով սպանվել են մարդիկ, իսկ Հայաստանը մինչև հիմա չի ավարտել 2008 Մարտի 1-ի դեպքերի թափանցիկ և անկողմնակալ հետաքննությունը»:
Ողջունվում են ԵՄ և Ադրբեջանի միջև ներկայիս հարաբերությունները Էներգետիկ ոլորտում, սակայն Եվրախորհրդարանը զգուշացնում է 2012 թվականին Բաքվում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի կապակցությամբ մարդու իրավունքների խախտումների մասին: Ինչպես նշել է Ադրբեջանի մասին զեկուցող Աննելի Յահաթեենմյաքին, «չնայած որ էներգետիկ համագործակցությունը կարևոր է, բայց այն չի կարող զարգանալ, եթե հաշվի չեն առնվում մարդու իրավունքները»:
Եվրախորհրդարանը կոչ է անում երկու երկրներին ավելացնել ջանքերը ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ: Բանաձևերը դատապարտում են տարածաշրջանի ռազմականացումը և ռազմական մեծ ծախսերը, կոչ անելով ԵՄ անդամ երկրներին դադարեցնել զենքի և զինամթերքի մատակարարումը երկու երկրներին:
Եվրախորհրդարանը նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին մեղմել իրենց հռետորությունը ելույթների ժամանակ, անկեղծ երկխոսության համար ճանապարհ հարթելու նպատակով:
Ինչպես նշում են զեկուցողները, չնայած ասոցիացացման մասին Համաձայնագիրը չի կարողանում լուծել հակամարտությունը, միևնույն է, ԵՄ-ը պետք է ձգտի իր ներդրումը կատարել տարածաշրջանում կայունություն մտցնելու գործում, օրինակ ուշադրությունը կենտրոնացնելով երիտասարդության և գիտական հանրության կապերի հաստատման վրա` ռեադմիսսիայի համաձայնագրի և վիզաների համակարգի հեշտացման մասին բանակցությունների ժամանակ վստահության ամրապնդման նպատակով:Thursday, April 19, 2012
ԵԽ բանաձեւը Հայաստանի մասին
«Լրագիր» 19-4-2012- Չնայած ադրբեջանական լոբբիի ջանքերին, ապրիլի 18-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է բավական օբյեկտիվ բանաձևեր Հայաստանի և Ադրբեջանի հարցով:
Ընդունված բանաձևերը պարունակում են առաջարկություններ Եվրախորհրդի և Եվրոպական խորհրդարանի համար՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունների հարցերով: Մասնավորապես նշվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի` արդարադատության, մարդու իրավունքների, անվտանգության և հատկապես արտագաղթի ոլորտներում Եվրոպայի փորձի ներդրման ձեռնարկած ջանքերը, սակայն ընդգծում են, որ անհրաժեշտ է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անցկացնել ազատ և արդար:
«Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար ԵՄ հետ լավ հարաբերությունների փորձություն կլինեն: Եթե ընտությունները լինեն ազատ և արդար, իսկ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, ապա դա ցույց կտա, որ Հայաստանը լրջորեն կատարում է իր պարտականությունները», - հայտարարել է զեկուցող Տոմաշ Պետր Պորեմբան:
Ինչպես նշվում է բանաձևի մեջ, «Հայաստանում նախորդ ընտրությունների ժամանակ բողոքի ակցիաները կանխելու նպատակով ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետևանքով սպանվել են մարդիկ, իսկ Հայաստանը մինչև հիմա չի ավարտել 2008 Մարտի 1-ի դեպքերի թափանցիկ և անկողմնակալ հետաքննությունը»:
Ողջունվում են ԵՄ և Ադրբեջանի միջև ներկայիս հարաբերությունները Էներգետիկ ոլորտում, սակայն Եվրախորհրդարանը զգուշացնում է 2012 թվականին Բաքվում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի կապակցությամբ մարդու իրավունքների խախտումների մասին: Ինչպես նշել է Ադրբեջանի մասին զեկուցող Աննելի Յահաթեենմյաքին, «չնայած որ էներգետիկ համագործակցությունը կարևոր է, բայց այն չի կարող զարգանալ, եթե հաշվի չեն առնվում մարդու իրավունքները»:
Եվրախորհրդարանը կոչ է անում երկու երկրներին ավելացնել ջանքերը ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ: Բանաձևերը դատապարտում են տարածաշրջանի ռազմականացումը և ռազմական մեծ ծախսերը, կոչ անելով ԵՄ անդամ երկրներին դադարեցնել զենքի և զինամթերքի մատակարարումը երկու երկրներին:
Եվրախորհրդարանը նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին մեղմել իրենց հռետորությունը ելույթների ժամանակ, անկեղծ երկխոսության համար ճանապարհ հարթելու նպատակով:
Ինչպես նշում են զեկուցողները, չնայած ասոցիացացման մասին Համաձայնագիրը չի կարողանում լուծել հակամարտությունը, միևնույն է, ԵՄ-ը պետք է ձգտի իր ներդրումը կատարել տարածաշրջանում կայունություն մտցնելու գործում, օրինակ ուշադրությունը կենտրոնացնելով երիտասարդության և գիտական հանրության կապերի հաստատման վրա` ռեադմիսսիայի համաձայնագրի և վիզաների համակարգի հեշտացման մասին բանակցությունների ժամանակ վստահության ամրապնդման նպատակով:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment