Saturday, April 21, 2012

Իրանն ԱՄՆ-ից պարզաբանում է պահանջում

Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում Շվեյցարիայի դեսպանատանը
ԱՄՆ-ի հարցերով հավատարմակատար Լեո Ագոստին կանչվել է Իրանի ԱԳՆ: Այստեղ ԱԳՆ-ի ներկայացուցիչը նրան հայտնել է պաշտոնական Թեհրանի խիստ դժգոհությունը՝ կապված Աբու Մուսա կղզի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից կատարած այցի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի արած հայտարարության հետ: Իրանական կողմն Ագոստիին հայտարարել է, որ այդ կղզին հանդիսանում է Իրանի տարածքի անբաժանելի մասը, և որ նախագահի այդ այցը երկրի նահանգներ կատարած այցի շրջանակներում իրականացված սովորական այց էր: Իրանական կողմն ԱՄՆ-ից պարզաբանում է պահանջել երկրի ներքին գործերին միջամտելու համար և բացատրություններ է պահանջում ԱՄՆ-ի կառավարությունից: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիան:

No comments: