Հայոց ցեղասպանութան զոհերի հիշատակման 97-րդ տարելիցին կմասնակցեն այդ ոճրագործության առաջին սերնդի մինչ օրս ապրող եզակի ականատես-վկաներ Փերուզ Գալուստյանը, Շառլոտ Քեշեջյանը և Արշալույս Դադիրը: Նրանք Նյու Յորքի Հայկական տուն-ծերանոցի բնակիչներ են, իր տեսակի մեջ եզակի մի հաստատություն, ուր ապրում են միայն հայազգի տարեցներ»,- գրում է «Ազգը»: Անդրադառնալով մոտ մեկ դար առաջ հիմնված Նյու Յորքի Հայկական տանը` թերթը գրում է. «Առաջին բնակիչները Ստամբուլից նավով Ամերիկայի արեւելյան ափ հասած եղեռնապուրծ բազմաթիվ հայ գաղթականները եղան: Այդ տարիներին Քուինս թաղամասում ապրող մի հայ ընտանիք իր հարկի տակ օթևան է տվել անտուն մի քանի հայերի: Հետագայում տան անդամների թիվը ավելացել է նոր եկվորներով: Անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու ծերանոց, արդեն` տարեց, միայնակ հայերի համար: Տանտիրուհու` Սիրանույշ Սանոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է օգնության ֆոնդ, ինչի շնորհիվ Ֆլաշինգի թիվ 45 հասցեում կառուցվել է եռահարկ, հարմարավետ մի շենք»:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment