Panorama.am. 2-4-2012- Թուրքիան հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ թուրք պաշտոնյաների՝ իրենց տված խոստումներին հավատարիմ չլինելու պատճառով միջուկային ծրագրի շուրջ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) առաջիկայում կայանալիք հանդիպումը տեղի չի ունենա Ստամբուլում:
Մոհսեն Ռեզային առաջարկել է վերոնշյալ հանդիպումը կազմակերպել Բաղդադ, Բեյրութ և Դամասկոս քաղաքներից որևէ մեկում:
Հիշեցնենք, օրերս Թուրքիայի վարչապետը Իրան կատարած այցի ժամանակ իրանական կողմին առաջարկել էր Իրանի և 5+1 խմբի հանդիպումը կազմակերպել Ստանբուլում:Tuesday, April 3, 2012
Իրանցի պաշտոնյա. Թուրքիան հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին
Panorama.am. 2-4-2012- Թուրքիան հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ թուրք պաշտոնյաների՝ իրենց տված խոստումներին հավատարիմ չլինելու պատճառով միջուկային ծրագրի շուրջ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) առաջիկայում կայանալիք հանդիպումը տեղի չի ունենա Ստամբուլում:
Մոհսեն Ռեզային առաջարկել է վերոնշյալ հանդիպումը կազմակերպել Բաղդադ, Բեյրութ և Դամասկոս քաղաքներից որևէ մեկում:
Հիշեցնենք, օրերս Թուրքիայի վարչապետը Իրան կատարած այցի ժամանակ իրանական կողմին առաջարկել էր Իրանի և 5+1 խմբի հանդիպումը կազմակերպել Ստանբուլում:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment